Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում հետզհետե աճում են համացանցային շփումների միջոցով նյութական շորթման դեպքերը: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՔԿՀ հոգեբան Հայկանուշ Ճենտերեճյանը:
«Մարդիկ համացանցով անծանոթների հետ են կապ հաստատում սիրո և ուշադրության պակասի պատճառով: Հիմա նման դեպքերն ավելի շատ են, քան նախկինում»,- ասաց հոգեբանը:
Հոգեբանի խոսքով հեռախոսները, որոնց միջոցով բանտակյալները օգտվում են համացանցից, ՔԿՀ-ներ են մտնում մի քանի ճանապարհներով:
«Եղել են դեպքեր, երբ Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների ոչ բարեխիղճ պաշտոնավարումն է պատճառ հանդիսացել նման դեպքերի: Լինում են նաեւ, որ այցելուների միջոցով են հեռախոսները հայտնվում ՔԿՀ-ում»,- ասաց Հայկանուշ Ճենտերեճյանը:





























