Թայվանում «Սոուդելոր» փոթորկից զոհվել է 10 մարդ, 4-ը անհետ կորած է համարվում, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, իսկ միլիոնավորները՝ հոսանքազրկված, հայտնում է Associated Press-ը։
Կղզում չեղյալ է հայտարարվել 279 ներքին եւ 37 միջազգային չվերթ։ Էլեկտրահաղորդակցման լարերի վնասման պատճառով ավելի քան 3 մլն ընտանիք հոսանքազրկվել է, փոխանցում է Gazeta-ն։
Քամու արագությունը կազմում էր վայրկյանում 45 մետր, սակայն հետո թուլացել էր՝ հասնելով 40 մետրի։
Չինաստանում, ուր շարժվում է փոթորիկը, հրամայել են 163 հազար մարդ տարհանել։




























