Կոլումբիայի ջունգլիներում Կոստա Ռիկայից ժամանած թեթեւշարժիչանի ինքնաթիռի վթարից զոհվել է նրա օդաչուն։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները։

Ըստ առկա տեղեկությունների՝ Cessna 206 ինքնաթիռը կործանվել է Ալտո Բաուդո համայնքում։ Ոստիկանությունը հայտնում է, որ վթարի վայրում հայտնաբերվել է մեկ դի։ Զոհվածի ինքնությունը հաստատվել է. նա Խուան Կարլոս Խարամիյոն է։ Դեռեւս հայտնի չէ, թե ինքնաթիռում այլ մարդիկ եղել են, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վթարի հետաքննությունը շարունակվում է։