Հնդկաստանի գլխավոր դատախազ Մուքուլ Ռոհաթգին հայտարարել է, որ կառավարությունը պաշտպանում է անձնական կյանքում պոռնոգրաֆիա դիտելու մարդկանց իրավունքը։ Կառավարությունը չի կարող արգելել պոռնոգրաֆիան, բացառություն է կազմում մանկականը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Indian Express պարբերականը։

Դատախազը կարծում է, որ ինքը չի կարող բռնապետի պես հսկել, թե ինչ են նայում քաղաքացիները եւ ինչպես են զվարճանում։

2015թ. Հնդկաստանի իշխանությունները արգելափակել էին 857 պոռնոգրաֆիկ կայք, սակայն հետո արգելքը չեղարկել էին քաղաքացիների բողոքի պատճառով։