Ֆրանսիայում գրանցված բռնաբարությունների թիվը վերջին 5 տարիների ընթացքում 18 տոկոսով աճել է, հայտնում է Figaro-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ 2010-2014թթ. գրանցված բռնաբարությունների թիվը 10.7 հազարից հասել է 12.7 հազարի, ընդ որում, անչափահասներին բռնաբարելու մեղադրանքների թիվը 5 տարում աճել է ավելի քան 20 տոկոսով՝ 5.7 հազարից դառնալով 6.9 հազար։

«Ֆրանսիայում ամեն օր տեղի է ունենում 33 բռնաբարություն, այսինքն՝ ամեն 40 րոպեում մեկ բռնաբարություն։ Եվ սրանք միայն գրանցված դեպքերն են»,- գրում է թերթը։

Պաշտոնական տվյալները միայն այսբերգի վերին հատվածն են. վիճակագրության համաձայն՝ մեղադրանք ներկայացվում է միայն հանցագործությունների 10 տոկոսի դեպքում, պնդում  է թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հանցագործությունների եւ պատժի դիտարկումների ազգային կենտրոն իղեկավար Քրիստոֆ Սուլլեին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։