Անգլիայի համալսարանական քոլեջում (UCL) մարդկանց տեղաշարժը կանխատեսող ծրագիր են ստեղծել: Ծրագրի եւ դրա ալգորիթմի աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science-ում, տեղեկացնում է Vesti-ին:
Հետազոտողների խումբը ալգորիթմի հիմքում վերցրել է հեռախոսներով կատարված լուսանկարների հետ առկա նույնկանացման տեղեկատվությունը, այսինքն՝ լուսանկարի ստեղծման աշխարհագրական վայրի եւ ժամանակի տվյալները:
Ուսումնասիրվել են Flickr ֆոտոհոստինգի բրիտանացի 16 հազար օգտատիրոջ տվյալներ, ինչպես նաեւ 8 մլն լուսանկարի տվյալներ: Այնուհետեւ ստեղծվել է ծրագիրը, որը կարողանում է վերլուծել եւ պարզել լուսանկարի իրականացման տեղն ու վայրը, ինչպես նաեւ համեմատել լուսանկարն իրականացնողի նախկինում իրականացրած գործողությունների տվյալները՝ ապագայի տեղաշարժը կանխատեսելու համար: Ըստ Vesti-ի՝ արդյունքում ծրագիրը 92 տոկոս ճշգրտությամբ կանխատեսում է կատարում, սակայն չի նշված, թե կանխատեսումը ինչ ժամանակահատվածի համար է:





























