Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա.-ը (13 տարեկան) բարձրացել է Երեւանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա. չի կարողանում ոչ բարձրանալ, ոչ իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը: