Օգոստոսի 13-ին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ մեկնել են ԼՂՀ: Այցի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ հնարավորություն կստանան տեսակցել Հայաստանի հարավ-արեւելյան զորամասերում ծառայող իրենց զավակներին:
Զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար եւ նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է պահվում:





























