Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետության վերամշակող ընկերությունների կողմից  գյուղացիական տնտեսություններից մթերվել եւ վերամշակվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  1360 տոննայի դիմաց: Այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց:

Այսօրվա դրությամբ մթերվել է նաեւ 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4451 եւ 2952 տոննայի դիմաց:

Պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացը շարունակվում է: