Երեւանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման եւ կահավորման աշխատանքները: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են գարնանից եւ կշարունակվեն մինչեւ խոր աշուն:
Նախապես կազմված նախագծերի համաձայն` բակերում ձեւավորվում են ծաղկային տարածքներ, տեղադրվում են նոր եզրաքարեր, զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ եւ, իհարկե, մանկական խաղեր:
Արվում է հնարավորը`երեւանցիների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: 2015 թվականի տարեկան ծրագրի արդյունքում մայրաքաղաքում բարեկարգ եւ գեղեցիկ բակերի թիվը կավելանա շուրջ 400-ով:





























