Օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով աղջիկը, շպրտվելով հանդիպակաց ուղեմաս, վրաերթի է ենթարկվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Դաիհատսու» մակնիշի ավտոմեքենայի կողմից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: