Եվրագոտու պահանջով Եվրահանձնաժողովը պահեստային պլան է մշակում Հունաստանի վերաբերյալ՝ այն դեպքի համար, եթե ֆինանսական աջակցության երրորդ փաթեթի վերաբերյալ համաձայնագիրը Եվրախմբի կամ Գերմանիայի, Ֆինլանդիայի եւ Նիդերլանդների կառավարությունների համաձայնությունը չստանա, գրում է La Libre Belgique թերթը։
«Եթե Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի միջոցով Հունաստանին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրումն անհնար լինի, Եվրահանձնաժողովը ժամանակավոր լուծում կառաջարկի- կամուրջ-վարկ Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի միջոցով։ Այդ որոշումը հուլիսին արդեն գործարկվել է Աթենքին 7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրմամբ», — գրում է պարբերականը, փոխանցում է Gazeta-ն։





























