Ասիայից Հյուսիսային Ամերիկա մեծ վերաբնակեցման ժամանակ կատուներն ավելի քան 120 տեսակի շների անհետացման պատճառ են դարձել: Այս մասին հայտարարել են Բրազիլիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի գիտնականները:

Մասնագետների խոսքով, շներն ու կատուներն անընդհատ մրցում են սննդի եւ տարածքի համար: Հայտնի է, որ կատուներն ավելի դիմացկուն են եւ արագ են հարմարվում հյուսիսի խիստ պայմաններին:

Ըստ Informing-ի, հնագույն կատուներն արագորեն մարդու հետ տեղ են գրավել խարույկի մոտ, ինչի հետեւանքով շները ստիպված են եղել մնալ քարանձավից դուրս: Արդյունքում շների պոպուլյացիան ժամանակի ընթացքում կրճատվել է:

Գիտնականներն ընդգծում են, որ այս փաստը կարող է Դարվինի տեսության լավ ապացույց լինել, որի համաձայն՝ հին տեսակների անհետացումն ու նորերի կազմավորումը կապված է կենդանիների միջեւ մրցակցության հետ: