Մինչ որոշ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել ծխելու, ալկոհոլային կամ ուտելիքից կախվածությունը, մյուսները պարզ միջոց են փնտրում: Մասնագետները պարզել են, որ օրական 3 րոպե թեթրիս խաղալով՝ մարդը որեւէ բան ծամելու, խմելու, ծխելու կամ նույնիսկ փոքր-ինչ քնելու ուժեղ ցանկություն չի ունենա:
Ըստ Planet- today-ի, գիտնականները նույնիսկ փորձ են անցկացրել, որին 18-27 տարեկան 31 կամավոր է մասնակցել: Արդյունքում պարզվել է, որ թեթրիսն օգնում է նվազեցնել վնասակար սովորություններից կախվածությունը:
Մասնագետներն այս օրինաչափությունը կապել են այն հանգամանքի հետ, որ երբ մարդը խաղում է, նրա մոտ աշխատում են ուղեղի այն հատվածները, որոնք գործում են որեւէ պահանջմունքի առաջացման ժամանակ:





























