Հոլանդացի գիտնականները պարզել են, որ մարդիկ պետք է զերծ մնան մեծ թվով վատ լուրեր կարդալուց եւ տեսանյութեր դիտելուց: Այդպիսի լուրերը բացասաբար են անդրադառնում մարդու առողջության ու ինքնազգացողության վրա եւ նույնիսկ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Նիվելի ինստիտուտի մասնագետները գիտափորձ են կատարել, որի ընթացքում հավաքված վկայությունները ցույց են տվել, որ թերթերում եւ հեռուստացույցի կամ համակարգչի էկրաններին ողբերգական իրադարձությունների մասին լուրերի հայտնվելուց հետո մարդիկ մի քանի անգամ ավելի հաճախ են դիմում բժշկի: Որպես օրինակ մասնագետներն օգտագործել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, երբ մահապարտ-ահաբեկիչն ինքնաթիռով մխրճվեց Նյու Յորքի երկնաքերների մեջ: Դրանից հետո բուժօգնության համար դիմաց մարդկանց թիվը զգալիորեն աճել է:
Ըստ Planet- today-ի, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդն անհանգստանում է ոչ միայն սեփական կյանքի եւ առողջության համար, այլեւ ուրիշների, եթե անգամ ծանոթ չէ նրանց: Հենց դա էլ ողբերգական լուրերի բացասական ազդեցության պատճառն է:





























