Ամերիկյան գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե կնոջ ուղեղն ինչպես կարձագանքի յուղոտ սննդին քաղցած կամ կուշտ ժամանակ: Պարզվում է՝ լի կամ դատարկ ստամոքսն ազդում է ուղեղի ակտիվության վրա:
Մասնագետները փորձել են նաեւ պարզել, արդյո՞ք քաղցն ազդում է գեղեցիկ սեռի ռոմանտիկ տրամադրության վրա: Հետազոտությանը նորմալ քաշ ունեցող 20 կին է մասնակցել: Կամավորների կեսը նախկինում փորձել է նվազեցնել քաշը, իսկ մյուս մասը երբեք չի մտածել դիետաների մասին:
Մասնակիցներին 8 ժամ շարունակ ուտելու ոչինչ չեն տվել, որպեսզի նրանք փորձի անցկացման վայր քաղցած գնան: Կանանց առաջարկել են ռոմանտիկ եւ սովորական պատկերներ դիտել՝ այդ ընթացքում սքանավորելով նրանց ուղեղը: Այնուհետեւ նրանց 500 կալորիա պարունակող ըմպելիք են առաջարկել եւ կրկնել փորձը:
Ըստ Planet- today-ի, հետազոտողները նկատել են, որ կուշտ ժամանակ կանայք ավելի լավ են ընկալել ռոմանտիկան: Լարվածության եւ տագնապի փոխարեն, որը նկատվել է քաղցած ժամանակ, ավելի դրական էմոցիաներ են ի հայտ եկել:





























