Գիտնականները հայտարարել են, որ հնագույն մարդն է հսկայական կաթնասունների մեծ մասի, օրինակ՝ մամոնտների կամ սրատամ վագրերի անհետացման պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ecography ամսագրում:
Ըստ Gazeta-ի, մասնագետները կարծում են, որ Երկրի վրա երբեւէ գոյություն ունեցած հսկայական կաթնասունների թվաքանակը սկսել է կրճատվել 80 հազար տարի առաջ: Իսկ ամբողջությամբ նրանք անհետացել են 10 հազար տարի առաջ:
«Չգիտենք, թե մեր նախնիների հատկապես ինչպիսի գործունեությունն է հանգեցրել այդ կենդանիների անհետացմանը: Հնարավոր է, որ նրանց սպանել են՝ սնունդ հայթայթելու համար, կամ էլ դուրս մղել իրենց մշտական բնակության վայրերից: Բայց կարող ենք վստահորեն հայտարարել, որ հնագույն կենդանիներն անհետացել են մարդու պատճառով, այլ ոչ թե կլիմայական փոփոխությունների»,- մեկնաբանել են հոդվածի հեղինակները:





























