Լիբիական Սիրտ քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 169-ի, փոխանցում է Sky News Arabia-ն։

Ինչպես հեռուստաալիքին հաղորդել է աղբյուրը անվտանգության մարմիններից, ԻՊ-ի եւ մեկ այլ ահաբեկչական խմբավորման գրոհայինների բախման հետեւանքով տասնյակ մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, փոխանցում է  Gazeta-ն։