Օգոստոսի 15-ին, ժամը 12.48-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Տեղազննության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
NEWS.am-ին դեսպանատան աշխատակիցները պատմեցին, որ փրկարարների որոնողական աշխատանքների ընթացքում տարհանել են դեսպանատան բոլոր աշխատակիցներին։






























