Ժնեւը գլխավորել է աշխարհում ամենաթանկ գարեջուրն ունեցող քաղաքների վարկանիշը: Այդ մասին են վկայում վարկանիշի տվյալները, որը հրապարակել է ավիատոմսերի որոնման ոլորտում մասնագիտացած Go Europe կայքը:
Շվեյցարական այս քաղաքի բարում մեկ շիշ գարեջուրը վաճառվում է 6,32-10,77 դոլար:
Եթե ալկոհոլ գնես խանութից, այն կարժենա մոտ 1,87 դոլար: Երկրորդ տեղում Հոնկոնգն է, որտեղ գարեջրի միջին գինը կազմել է 6,16 դոլար: Երրորդ տեղում Թել Ավիվն է, որտեղ գարեջրի միջին գինը կազմում է 5,79 դոլար:
Ամենաթանկ գարեջուրն ունեցող քաղաքների առաջին հնգյակը եզրափակում են Օսլոն (5,31 դոլար) եւ Նոյւ Յորքը (5,20 դոլար): Ցանկի 10-րդ տեղում Սիդնեյն է (4,46 դոլար):
Մոսկվան 19-րդ տեղում է (3,98 դոլար): Ամենաէժան գարեջուրը կարելի է գնել Կրակովում (1,66 դոլար):
Վարկանիշում ներառվել է 75 քաղաք, հաղորդում է Lenta.ru-ն:




























