Ամերիկյան Փիթսբուրգի Քարնեգի Մելլոն համալսարանից հետազոտող Թերի Դանկովիչը գիրք է ստեղծել, որի էջերը փոխարինում են ջրի համար նախատեսված զտիչներին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Գրքի ստեղծման համար մի քանի տարի է պահանջվել: Թղթի ախտահանիչ հատկության համար պատասխանատու են դրա բաղադրության մեջ մտնող արծաթի եւ պղնձի նանոմասնիկները:
Գրքի էջերի մաքրող հատկությունը դաշտային պայմաններում ստուգելու համար հետազոտողները 25 աղտոտված աղբյուր են վերցրել Հարավային Աֆրիկայում, Գանայում եւ Բանգլադեշում: Փորձի արդյունքների համաձայն, թղթի միջով անցնող վտանգավոր մանրէների թիվն ավելի քան 99%-ով կրճատվել է:
Ըստ Lenta.ru-ի, հետազոտողները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը պետք կգա զարգացող երկրների բնակիչներին: Նրանց գնահատմամբ, մեկ էջը բավարար է մինչեւ 100 լիտր ջուր զտելու համար: Իսկ մեկ գիրքը կկարողանա 1 մարդուն խմելու մաքուր ջրով ապահովել մինչեւ 4 տարի:




























