Այսօր՝ օգոստոսի 18-ին, մահացել է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուկհերջին, հաղորդում է երկրի նախագահի քարտուղարությունը:
Ինչպես հաղորդում է The Times of India-ն, երկրի առաջին տիկինը մահից առաջ հիվանդ է եղել: Ուրբաթ երեկոյան նրան շնչառական խնդիրներով տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվել է ինտենսիվ բուժման հիվանդասենյակում:
Սուվրա Մուկհերջին ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 17-ին եւ երկրի գործող նախագահ Պրանաբ Մուկհերջիի հետ ամուսնացել 1957 թվականին:
Մուկհերջին նաեւ նկարչուհի էր, նա մի քանի անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել:




























