Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա շանը՝ Կոնի անունով լաբրադորին, փոխադրել են Airfix ընկերության բիզնես-չվերթով: Այս մասին «Վեդոմոստի»-ն պարզել՝ մանրամասներ պարզելով Պուտինի գործընկերոջ՝ օլիգարխ Տիմչենկոյի մասին:

«Իսկ առանձին դեպքերում, երբ Պուտինը հեռավոր գործողումների ժամանակ կարոտել է իր լաբրադորին, Airfix-ի ինքնաթիռով Կոնիին հասցրել են նախագահի մոտ»,- ասված է հոդվածում: Airfix-ի ինքնաթիռներով փոխադրել են նաեւ ՌԴ նախագահի դուստրերին՝ Մարիային եւ Կատերինային, ինչպես նաեւ Մարիա Պուտինայի ընկերոջը՝ Յորիտ Ֆաասենին: Լրատվամիջոցները նշում են, որ բիզնես-ավիացիայի ինքնաթիռներով չվերթի մեկ ժամը կարող է մի քանի հազարից մինչեւ մի քանի տասնյակ հազար դոլար արժենալ:

Airfix Aviation-ը ֆիննական գործարար ավիացիա է, որը ժամանակին պատկանել է Գենադի Տիմչենկոյին: Քանի դեռ այն պատկանում էր Տիմչենկոյին, ընկերությունն իրականացնում էր «Գազպրոմ»-ի, «Ռոսնեֆթ»-ի եւ «Տրանսնեֆթ»-ի բիզնես-չվերթները: Ներկայում ընկերությունը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ցանկում:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մեկնաբանել է «Վեդոմոստի»-ի հոդվածը. «Ձեր բադերին տրակտորով վրաերթի են ենթարկում, իկ նրանց շանը բիզնես-չվերթով են փոխադրում»: