ԱՄՆ-ն եւ Կուբան դիտարկում են արդեն այս տարվա դեկտեմբերին կանոնավոր ավիահաղորդակցություն ապահովելու հնարավորությունը: Սպիտակ տունը Կուբայի իշխանությունների հետ համատեղ արդեն աշխատանքներ է տանում համապատասխան համաձայնագրի ուղղությամբ:

Բացի այդ, Բարաք Օբամայի վարչակազմն ուսումնասիրում է դեպի կղզի-պետություն ամերիկացիների ուղեւորությունների սահմանափակումները մեղմացնելու շուրջ հետագա քայլերը: Ավելի քան 50 տարի գոյություն ունեցող ուղեւորությունների արգելքը կարող է հանել միայն Կոնգրեսը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Ներկայում ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ միայն չարտերային չվերթներ են գործում:

ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես կարգավորված են համարվում 2015 թվականի հուլիսի 20-ից՝ դրանց խզումից 50 տարի անց: