Մեծ Բրիտանիայի շուկայում ֆրանսիական Herve Leger ապրանքանիշի արտադրանքի առաջխաղացմամբ զբաղվող BCBG Max Azria ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Կուդերկը լեսբուհիների մասին արտահայտվելու համար ազատվել է աշխատանքից:

Օգոստոսին The Daily Mail-ին տված հարցազրույցում նա դեմ է արտահայտվել, որ ապրանքանիշի հայտնի զգեստները հագնեն սեռական փոքրամասնության ներկայացուցիչ աղջիկները: «Առօրյայում լեսբուհիները նախընտրում են տաբատ կամ ջինս, նրանք երբեք Herve Leger-ից զգեստ չեն գնի»,- հայտարարել է Կուդերկը:

Նա հավելել է, որ մարմինը գրկող զգեստներ չպետք է հագնեն նաեւ նրանք, որոնք լայն ազդրեր եւ փոքր կուրծք ունեն:

Նորաձեւության տան ներկայացուցիչները հայտարարել են, որ ցնցված են Կուդերկի խոսքերից, եւ խոստացել են պարզել իրադրությունը: