Ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու եւ Վասիլի Պոլենովի կտավները, որոնք գողացվել էին Տարուսի թանգարանից, հաղորդում է Ռուսաստանի Արտգործնախարարությունը:
Ձերբակալված 31-ամյա եւ 33-ամյա տղամարդիկ Կալուգա քաղաքի բնակիչներ են, նրանցից մեկը նախկինում դատված է եղել: Ձերբակալվածների մոտից առգրավել են Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ» եւ Վ.Դ. Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» կտավները: Երրորդ կտավը` անհայտ նկարչի ստեղծած «Խաչումը նախորդած սրբերի եւ Ֆրանցիսկոս Ասիզցու հետ» ոստիկանության կողմից հայտնաբերվել է գրավատներից մեկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այդ աշխատանքներն ի սկզբանե ներկայացված էին Տարուսի պատկերասրահում: Դիմակներով եւ արեւապաշտպան ակնոցներով մարդիկ հուլիսի 9-ին թափանցել էին տարածք եւ տնօրենին ու արվեստաբանին ատրճանակ հիշեցնող մի իրով սպառնալով` սքոչով կապկպել էին եւ գողացել նկարները:
Երեք կտավի ընդհանուր արժեքը, ըստ մասնագետների գնահատականի, 7,5 միլիոն ռուբլի է:





























