Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հովանավորում են իրավապահ մարմինները: Այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը:
«Տպավորություն է ստեղծվում, որ բազմաթիվ մարդկանց ձեռնտու է, որ կանայք զբաղվեն մարմնավաճառությամբ: Հակառակ դեպքում, նրանց այդքան արտոնություններ չէին տրվի: Ես կարծում եմ, որ մարմնավաճառներին հովանավորում են ոստիկանությունից, Քննչական կոմիտեից, դատախազությունից»,- ասաց նա:
Աշոտ Աթոյանի խոսքով՝ պետք է օրենքով ամրագրվեն մարմնավաճառությամբ զբաղվող կանանց իրավունքները:
«Թող պետությունը վերահսկի իրավիճակը: Մարմնավաճառները պետք է պարբերաբար ստուգվեն: Բացի դրանից՝ նրանք պետք է գործունեություն ծավալեն հատուկ վայրերում»,- նշեց նա:





























