Թուրքիայի տարածքային ջրերում փախստականների տեղափոխող նավակ է շրջվել, որի հետեւանքով մահացել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, հաղորդում է լիբանանյան ազգային նորությունների գործակալությունը:

Նավակը օգոստոսի 17-ին Լիբանանի Տրիպոլիի նավահանգստից ուղղություն էր վերցրել Թուրքիա: նավակի վրա եղել է 40 պաղեստինցի, որոնք փախել էին ահաբեկիչների մշտական հարձակումների թիրախ դարձած Դամասկոսի Յարմուք ճամբարից:

Ողջ մնացած փախստականներին տեղափոխել են թուրքական հիվանդանոցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ-ի վերջին տվյալներով, ավելի քան 264 հազար մարդ է այս տարի փորձել Միջերկրական ծովով հասնել Եվրոպա: