Թուրքական Սիիրթ նահանգում հարձակում է կատարվել զինծառայողների վրա:
Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, դրա հետեւանքով ութ զինվոր է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են: Hurriyet թերթի տվյալներով, հարձակումը կազմակերպված է եղել Քուրդիստանի բանվորական կուսակցության ապստամբների կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Լրատվամիջոցների տվյալներով, բանակային փոխադրամիջոցի ընթացքի պահին հարձակվածները գործի են դրել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ճանապարհի եզրին: Այդ շրջան են ուղարկվել հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներ, հարձակվողներին գտնելու եւ չեզոքացնելու գործողություն է սկսվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























