Անբաններն ու զբոսաշրջիկները հեռացել են Ստամբուլի կենտրոնում գտնվող Դոլմաբախչե պալատից և անցել են պարեկային օղակից այն կողմ: ՌԻԱ Նովոստիի տեղեկության համաձայն, փակվել են շրջակա փողոցները, օրինապահ մարմիններն առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ այսօր այն պալատի մոտ, որտեղ գտնվում է Թուրքիայի վարչապետի պաշտոնական նստավայրը, կրակոցների ձայներ են հնչել, ոստիկանությունը գերմանական հյուպատոսարանից ոչ հեռու բռնել է երկու կասկածյալի, որոնց մոտ ինքնաձիգ զենք է եղել: Արտակարգ պատահարի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մի ոստիկան է տուժել:

Ինչպես պնդում են ականատեսները, երկու տղամարդ հարձակվել են պալատի մուտքի մոտ գտնվող պահակային կետի վրա, նախ ձայնային նռնակ են նետել, իսկ հետո կրակ են բացել օրենքի պահապանների վրա:

Ստամբուլի իշխանությունները հայտարարել են, որ դրա համար պատասխանատու է «ահաբեկչական խմբավորումը»: Տեղեկատվություն չի տրամադրվել այն մասին, թե որ արմատական խմբավորումն է պատասխանատուն: