Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն կիրառել ՌԴ տարածք պատժամիջոցային ապրանք ներկրելու համար:

Ծառայությունն առաջարկում է պատժամիջոցային ապրանքները ներառել ռազմավարական կարեւոր ապրանքների ու ռեսուրսների շարքում: Դա թույլ կտա քրեական պատասխանատվություն կիրառել այդ ապրանքների ներկրման դեպքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը (226.1) նախատեսում է մինչեւ 12 տարվա ազատազրկում եւ մինչեւ մեկ մլն ռուբլու տուգանք, եթե հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: