Անկախ New Nation թերթի լրագրող Պետեր Մուան գնդակահարվել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբեում:

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի երեկոյան, երբ լրագրողը դուրս է եկել թերթի խմբագրությունից: Հայտնի է, որ դիակի հայտնաբերման պահին զոհի անձնական իրերը, հեռախոսը եւ փողը գողացված չեն եղել:

Իշխանությունները եւ ոստիկանությունը չեն մեկնաբանում տեղի ունեցածը, հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով AFP-ին:

Հարավային Սուդանում այսօրվա դրությամբ պահպանվում է անկայուն իրավիճակը: