Թուրքիայի փոխարեն, ռուս զբոսաշրջիկներն ավելի լավ է Հայաստան գան: Այդ մասին օգոստոսի 20-ին հայտարարել է Զբոսաշրջության հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը «ԵՏՄ-ի ծառայությունների ընդհանուր շուկա: Նոր հնարավորություններ եւ հեռանկարներ» քննարկման ընթացքում:
Նրա խոսքով, այս տարի 450 հազարով պակաս ռուս զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա: Դա Թուրքիային 2 միլիարդ դոլարի վնաս է հասցրել եւ հանգեցրել է 10 հազար աշխատատեղի փակմանը: «Եթե այդ մարդկանց Հայաստան հրավիրենք, կարծում եմ`չեն ափսոսա »,- ասել է Մինասյանը: Նրա խոսքով, հարցն այն է, որ Ռուսաստանն ու Եվրասիական միության մյուս երկրները խթանեն Հայաստան գալը տուրօպերատորների միջոցով: «Այդ եղանակով Հայաստան կգա ռուսաստանցի զբոսաշրջիկների մոտ 10%-ը »,-ավելացրել է Ռոբերտ Մինասյանը:





























