Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը պատիժ է կրում 77 մարդու սպանելու համար, ավելի քան 150 սիրային նամակ է ստացել իր երկրպագուհուց: նամակներն ուղարկել է Վիկտորիա անունով Շվեդիայի 20-ամյա բնակչուհին: Աղջիկը խոստովանել է, որ «չի կարող ապրել» առանց նրա:

Ներկայումս Վիկտորիան փորձում է հասնել նրան, որ մեղմացնեն ահաբեկչի պայմանները բանտում. վերջին 4 տարին Բրեյվիկն անցկացրել է խիստ մեկուսացման մեջ:

Չնայած բազմաթիվ նամակներին, զույգը չի հանդիպել, դա արգելված է բանկի կանոններով, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Աղջիկը նաեւ փոքր նվերներ է ուղարկում Բրեյվիկին, ասենք մուգ կապույտ փոխկապ, որը նա կապել էր դատական նիստերից մեկի ժամանակ: Ի պատասխան աղջիկն ահաբեկչից երկու նամակ է ստացել, իսկ մնացածը, ըստ նրա, չեն անցել բանտի գրաքննությունը:

Աղջիկը պատմել է, որ Բրեյվիկի հետ ծանոթացել է 2007-ին, համացանցի միջոցով: Նա խոստովանել է, որ նրա նկատմամբ ռոմանտիկ զգացմունքներ է տածում: