Երեւանում հունիսի 4-ին առանձնատան երրորդ եւ չորրորդ հարկերը բաժանող բետոնե հատվածի եւ վերելակի մեջտեղում մնացած 5-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ հունիսի 12-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակը, որ առանց դռների է եղել, 2015թ. հունիսի 4-ին արգելափակվել է երրորդ եւ չորրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով վերելակի ներսում գտնվող 5-ամյա աղջնակը երեխան մահացու վնասվածք է ստացել: