Հանգստյան օրերի եւ երկուշաբթի օրվա համար Ռուսաստանի ԿԲ-ի կողմից հաստատված եվրոյի փոխարժեքը աճել է 2,2 ռուբլով` հասնելով 76,6709 ռուբլու, դոլարինը` 1,16 ռուբլով` հասնելով 68,1216 ռուբլու: Այդ մասին են վկայում Ռուսաստանի Բանկի տվյալները:
Երկարժութային կողովի արժեքը (0,55 դոլար եւ 0,45 եվրո), որը հաշվարկված է հանգստայն օրերի եւ երկուշաբթի օրվա համար նախատեսված փոխարժեքի համաձայն, ուրբաթ օրվա ցուցանիշի համեմատ աճել է 1,63 ռուբլով` հասնելով 71,9688 ռուբլու` հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայի բորսայում օգոստոսի 21-ի առավոտյան առք ու վաճառքին դոլարի փոխարժեքն աճել է 10 կոպեկով, մինչեւ` 68,05 ռուբլի: Բայց աճից անմիջապես հետո առք ու վաճառքի բացմանը դոլարի փոխարժեքն ընկել է 22-ով` մինչեւ 67,83 ռուբլի, հաղորդում է ТАСС-ը:
Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:30-ին աճել է 21 կոպեկով` հասնելով 76,59 ռուբլու, իսկ հետո ավելի ներքև է իջել:




























