Հայաստանում հարցմանը մանսակցածների 71 տոկոսը չի համարում, որ որեւէ քաղաքական ուժ ունակ է երկիրը դուրս բերել ծանր տնտեսական վիճակից:
Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացվել են «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» կողմից, որը Հայաստանում Gallup ցանցի ներկայացուցիչն է: Հարցումն անցկացվել է հուլիսի 6 – 13-ին Երեւանում եւ մարզերում` 1 106 մարդու մասնակցությամբ:
Ասոցիացիայի ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացմամբ, հարցվածների 50 տոկոսը համարում է, որ նման խնդիրներ լուծելու ունակություն ունի իշխող ՀՀԿ-ն, իսկ 12 տոկոսի կարծիքով նման ունակություն ունի ԲՀԿ-ն: Հարցվածների 2 տոկոսը տվել է «Ժառանգության» անունը, 1-ական տոկոս ստացել են ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն:
Եվս 5 կուսակցություններ հավաքել են մինչեւ մեկ տոկոս ձայն:





























