ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում իրեն կհաջողվեր «կարգին հարաբերություններ» ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտարարել է Fox news-ին տված նոր հարցազրույցում:

Թրամփը նաեւ ենթադրում է, որ ԱՄՆ հետ խրթին հարաբերությունների պատճառով է Ռուսաստանը որոշել մերձենալ Չինաստանի հետ ու հիմա «այդ երկուսը միասին են»: Նրա խոսքով՝ «երբեք չի կարելի թույլ տալ», որ այդ երկու երկրները միավորվեն, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն ՝ Թրամփն այսօր առաջին տեղն է զբաղեցնում հանրապետական կուսակցության կողմից նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների շարքում: