Չինական ինտերնետ-ընկերությունները գեղեցիկ աղջիկների են աշխատանքի ընդունում, որոնք պետք է բարձրացնեն ծրագրավորողների տրամադրությունը: Այս մասին գրում է china.org.cn-ը:

Ըստ Gazeta.ru-ի, երիտասարդ աղջիկներն ուրախ աշխատանքային մթնոլորտ են ստեղծում, ծրագրավորողների համար նախաճաշ են գնում եւ նրանց հետ սեղանի թենիս խաղում:

Անձնակազմի հարցերով զբաղվող մենեջերները պարզաբանում են, որ ծրագրավորողները հիմնականում տղամարդ են եւ դժվարությամբ են հարաբերվում շրջապատի հետ: Գեղեցիկ աղջիկների ներկայությունը զգալիորեն բարձրացնում է մոտիվացիան եւ աշխատանքի արդյունավետությունը: