Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցից բերման է ենթարկվել 51-ամյա Զաբել Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով: