Ռուսաստանը բացի Ղրիմի ու Սեւաստոպոլի բռնակցումից, ծրագրում է անեքսիայի ենթարկել առնվազն եւս 8 ուկրաինական շրջան: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Խարկովի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ, որտեղ հանդիպել է զինծառայողների հետ, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նշելով, որ Դոնբասում լարվածության աճի հավանականությունը մեծանում է Ուկրաինայի անկախության օրվա հետ կապված, երկրի նախագահը դիմելով զինծառայողներին, ասել է. «Ձեր շնորհիվ ռուսական հնարավորհարձակման գինն ավելի է բարձրացել, ինչը սթափեցրել է անգամ ամենատաք գլուխներին»:
Պորոշենկոն ընդգծել է, որ զինվորականներն անհնար են դարձրել թշնամու մուտքը Ուկրաինայի խորքը, որը, բացի Ղրիմի եւ Սեւաստոպոլի բռնակցումից, ծրագրում է անեքսիայի ենթարկել առնվազն եւս 8 ուկրաինական շրջան, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Այդ դեւք եք օկուպանտներից ազատագրել ուկրաինական Դոնբասի մեծ մասը եւ տեղայնացրել գրոհայիններին հարավ-արեւելյան երկու շրջաններում: Այդ դուք եք խիտ լրացնելով զինվորականների շարքերը, ամուր պահում եք պաշտպանությունն ագրեսորից»,-ասել է երկրի նախագահը:





























