Ռոսպոտրեբնադզորի տարածքային վարչությունը չնախատեսված ստուգում է կատարել Պերմի Henkel գործարանում, ՏԱՍՍ-ին հաղորդել է Պերմի մարզի Ռոսպոտրեբնադզորի աշխատանքային հիգիենայի բաժնի պետի տեղակալ Նատալյա Պոնոմարյովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոսպոտրեբնադզորը Henkel գործարանի ռուսական ստորաբաժանման արտադրած կենցաղային քիմիայի եւ լվացող ապրանքների մի մասը համարել է անվտանգության թունաբանական պահանջներին չհամապատասխանող: Պահանջներ են առաջացել Persil Expert Sensitive լվացքի փոշու եւ սպիտակեղենի «Vernel» կոնդիցիոների հանդեպ, որոնք արտադրվում են Պերմի գործարանում: Արտադրանքի մի մասը, որը չի համապատասխանում ընդունված պահանջներին, իրացումից հանվում է:
Ռուսաստանում Henkel-ի ներկայացուցիչ Նատալյա Հովակիմյանը PBK-ին հաղորդել է, որ ընկերությունը վերահսկիչ տեսչությունից ոչ մի պաշտոնական նամակ չի ստացել, բայց ստեղծված իրավիճակը իրեն «ծայրաստիճան մտահոգում է»:





























