Ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվենը, ով հայտնի է որպես սարսափ ֆիլմերի ժանրի մեծն վարպետ, մահացել է 77 տարեկանում Կալիֆորնիայում, հայտնում է կինոմատոգրաֆիստի ընտանիքը:

Վերջին տարիներին ռեժիսորը տառապում էր ուղեղի քաղցկեղից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քրեյվենը հայտնի է դարձել 1984թ, երբ էկրան դուրս եկավ «Մղձավանջ ծփիների փողոցում» փոքր բյուջեով ֆիլմ սարսափը, որը շատ արագ հաջողություն ունեցավ բազմաթիվ երկրներում:

Ֆիլմի հաջողության ալիքի վրա նկարահանվեցին մի քանի շարունակություններ, նաեւ հեռուստատեսային սերիալ:

1996թ թողարկվեց Քրեյվենի եւս մեկ ֆիլմ, որը դարձավ ժանրի կլասիկա ՝ «Ճիչը»: Այս ֆիլմը նույնպես մեծ հաջողություն ունեցավ ու ծնեց մի քանի սիքվելներ, ինչպես նաեւ պարոդիաներ: