«Էլեկտրիկ Երևան» նախաձեռնությունը հասարակական կազմակերպություն կդառնա: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը:

«Դա միջոց է դառնալու մեր հետագա քայլերին աջակցելու համար: Տարածելու ենք ՀՀ-ն՝ որպես ինքնաշխան, սցիալական, իրավական պետության գաղափարը: Արդեն դիմել ենք պետռեգիստր, մեր կանոնադրության հետ խնդիրներ կան, կուղղենք ու ՀԿ-ն կկազմավորվի»,- ասաց Նարեկ Այվազյանը:

Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենք կշարունակեն պայքարել ոչ միայն Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման եւ սահմանադրական բարեփոխումների, այլեւ առկա սոցիալական խնդիրների դեմ:

Հիմա առաջնայինը էլեկտրաէներգիայի թանկացման եւ սահմանադրական բարեփոխումների հարցն է, բայց մտածում ենք նաեւ պայքարել գազի, բենզինի բարձր գնի, մարզերում ջրի վատ որակի դեմ»,- ասաց Նարեկ Այվազյանը