Բանգկոկի երկնքում խոշոր անհայտ օբյեկտ է երեւացել՝ իր հետեւից ծխի շերտ թողնելով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Ականատեսների խոսքով՝ անհետանալուց առաջ օբյեկտը բռնկվել էր, սակայն պայթյունի ձայն չի լսվել։ Հարեւան նահանգների բնակիչները նույնպես նկատել են երկնային մարմինը։

Նշենք, որ Թաիլանդում երկնաքար ընկնելու մասին պաշտոնական տեղեկություններ չկան։