Թուրքիայի Բոդրումի շրջանից նավով դեպի հունական կղզիներ անցնելու փորձի ժամանակ նավի խորտակման հետեւանքով մահացած եւ ամբողջ աշխարհին հուզած 3-ամյա Այլան Քուրդի հայրը մերժել է Թուրքիայի նախագահին՝ դառնալ Թուրքիայի քաղաքացի։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Demokrathaber կայքը, եգիպտական մի հեռուստաալիքի հետ հարզազրույցի ժամանակ խովում խեղդված 3-ամյա Այլան Քուրդի հայրը՝ Աբդուլլահ Քուրդին հայտնել է, որ մերժել է Թուրքիայի նախագահի առաջարկը՝ դառնալ Թուրքիայի քաղաքացի։ «Այս պահին չեմ կարող ընդունել նման առաջարկ»,-ասել է Աբդուլլահ Քուրդին։

Նշենք, որ Աբդուլլահ Քուրդին հրաժարվել էր նաեւ ընդունել Կանադայի քաղաքացիություն։