Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի գիտնականները Զարյադյեում պեղումների ժամանակ, քանդված «Ռոսիա» հյուրանոցի շրջանում հայտնաբերել են Մոսկվայի արվարձանի հնագույն փողոցը, որը կառուցվել է քաղաքի զարգացման ամենավաղ փուլում, հնարավոր է արդեն XII դարում: Այս մասին հաղորդում է Հնագիտության ինստիտուտի մամուլի ծառայությունը:
«Վելիկայա փողոցն անցել է Մոկրիսկի խաչմերուկով, այն Կրեմլը կապում էր նավահանգստին:
Թեեւ ամենահին շերտերին հնագետները չեն հասել, սակայն արդեն հայտնաբերել են բազմաթիվ յուրահատուկ գտածոներ՝ XV — XVII դարերի կերամիկա եւ ճարտարապետական դետալներ:




























