«Դուջուան» թայֆունն առաջացել է Խաղաղ օվկանոսում եւ ներկայումս մոտենում է Ճապոնիայի ափերին՝ հարավ-արեւելյան կողմից: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:
Այժմ քամու արագությունը թայֆունի կենտրոնում կազմում է մոտ 18 մետր/վայրկյան, որը ժամանակ առ ժամանակ հասնում է 25 մետր/վայրկյանի, հաղորդում է Informing-ը:
Սպասվում է, որ «Դուջուանը» ապոնիայի արեւելյան ափերին կհասնի առաջիկա հանգստյան օրերին:




























