Թմրադեղերի մաքսանենգության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանի մոտավորապես 3 միլիոն բնակիչ ամեն օր օգտագործում է արգելված նյութեր, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Մեր համաքաղաքացիներից գրեթե 7.5 միլիոնը պարբերականութան տարբեր աստիճանով իրեն փոխադրում է փոփոխված գիտակցության ֆիզիկական վիճակ ՝ պսիխոակտիվ քիմիական դեղամիջոցների գործածման միջոցով: Մոտավորապես 3 միլիոնն անում է դա ամեն օր, փաստորեն լինելով «էյֆորիա- «լոմկա» երկակի վիճակում»,- հայտարարել է Իվանովը:

Ավելի վաղ Իվանովը հայտարարել էր, որ ռուսաստանցիներին ամենից շատ հետաքրքրում են հերոինը, մարիխուանան ու «սփայսը»: