Հայտնի են Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից զոհված 2 կանանց ինքնությունը:
Զոհված կանանցից մեկը 94-ամյա Շուշան Ասատրյանն է, մյուսը՝ 41-ամյաՍոնա Ռեւազյանը: Նախնական տեղեկություններով, եւս երկու մարդ վիրավորվել է Բերդավանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Նշենք, որ այս պահին հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Պառավաքարում հակառակորդի կրակոցներից 83-ամյա կին է զոհվել՝ Պայծառ Աղաջանյանը:




























